Ատրակցիոններով հագեցած այգիներ գոյություն ունեն բոլոր խոշոր քաղաքներում։ Իսկ իսկապես էքստրեմալ արկածների հետևից շատ մարդիկ պատրաստ են հասնել անգամ աշխարհի մյուս ծայրը։

Չինացիներն առաջատարներ են

Չինաստանի հայտնի ապակե կամուրջները մեծ հայտնիություն են ձեռք բերել, սակայն բացի դրանցից գոյություն ունեն նաև ատրակցիոններ, որոնք շատ ավելի են սարսափեցնում։ Դրանցից մեկը գտնվում է Չունցինում։ Խոսքը գնում է կամրջի մասին, որը չունի բավարար քանակությամբ տախտակներ։ Կամուրջը գտնվում է մի քանի հարյուր կմ բարձրության վրա։ Իհարկե, սուր զգացողությունների սիրահարներին ապահովության համար կապում են հատուկ պարաններով։

Հայտնի էնաև Հուաշանում գտնվող Մահվան արահետը։ Շուրջ 2 հազար մ բարձրության վրա բուդդայական վանականները իրենց արահետն են կառուցել։ Այսօր այն, իհարկե, ամրացրել են։

Մյուս երկրները ևս չեն զիջում

Լաս Վեգասում գտնվող X-Scream-ը գնացք է երկաթուղու վրա, որը վարում է և կտրուկ արգելակում. այս ամենը տեղի է ունենում 300 մ բարձրության վրա։

Կոլորադոյի կանիոնները ոչ միայն գեղատեսիլ վայրեր են, այլև հրաշալի հրապարակ տպավորիչ ատրակցիոններ կառուցելու համար։ Օրինակ՝ Terror Dactyl ատրկացիոնը Ձեզ կօգնի ազատ անկման արագությունը փորձարկել։

Furius Baco-ն գտնվում է Իսպանիայում։ Սա մոլորակի՝ «ամերիկյան ոլորաններ» տեսակի ատրակցիոններից ամենաարագն է և նախատեսված չէ թույլ նյարդեր ունեցողների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել