Analitik.am-ը գրում է.
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար ՀՀ ԿԸՀ-ին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 3 միլիարդ 500 միլիոն 543 հազար 900 ՀՀ դրամ։
Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը հայտնել են ԿԸՀ-ից։
Հաշվի առնելով այն փաստը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են 20-ից ավել կուսակցություն և դաշինք, Analitik.am-ը հետաքրքրվել էր, թե որքան գումար է հատկացվելու քվեաթերթիկների պատրաստմանը։
ԿԸՀ-ից մեզ ի պատասխան հայտնեցին, որ վերոնշյալ գումարից քվեաթերթիկների համար հատկացվել է 459 միլիոն 490 հազար 200 ՀՀ դրամ։
Նյութի աղբյուր՝ https://analitik.am/news/view/739654
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել