«Հայաստանը» երգի հեղինակն է Մանե Հակոբյանը, տեսահոլովակը նկարահանել է Արտյոմ Աբովյանը, գործիքավորումը Էդգար Հակոբյանի, մոնտաժը Էդուարդ Մատենցյանի, հագուստի դիզայնը Արամ Նիկոլյան:
«Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ռեժիսյոր Արթուր Մանուկյանին տեսահոլովակում մասնակցելու համար»:

Ամենամեծ նպատակս թողնել հետք այս կյանքում արվեստի միջոցով և հասկանալ, որ իզուր չեմ ապրել:

Երբ երգում եմ՝ ապրում եմ:
Ամենամեծ նպատակս թողնել հետք այս կյանքում արվեստի միջոցով և հասկանալ, որ իզուր չեմ ապրել:
Երազում եմ, որ այն ամենը ինչ անում եմ հասնի իր նպատակին: Իսկ նպատակս այն է, որ երգի միջոցով փորձեմ ոգեշնչել մարդկանց այս ծանր վիճակում:
Երգիս պրեմիերան 4 օր առաջ է տեղի ունեցել և բազմաթիվ շնորհակալական նամակներ եմ ստանում հենց այդ խոսքերով՝ «շնորհակալ ենք մեզ ոգեշնչելու համար»:
Ամենակարևորը դա գնահատել այն ամենը ինչ ունես և լինել կամեցող դիմացինիդ հանդեպ:
Չեմ կարող ապրել առանց դաշնամուրի և կարի մեքենայի:
Ամենից շատ սիրում եմ ընտանիքս և հայրենիքս: Հայաստան տեղափոխվելուն դրդեց հենց ընտանիքս: Չնայած նրան, որ Ռուսաստանում ունեի շատ առաջարկներ, հայրս էլ պաշտոն էր զբաղեցնում այնտեղ, մայրս երգում էր և անկախ հարմարությունների մենք 2008 թվականին գալիս ենք հայաստան և ամեն բան սկսում 0-ից:
Այստեղ ընդունվեցի Երևանի պետական կոնսերվատորիա, որտեղ իմ ոկալի դասախոսն էր կենդանի լեգենդ Ռաիսա Մկրտչյանը, ով նաև իմ խորհրդատուն է և լավ ընկերը: Նաև զուգահեռ սովորել եմ Երգի պետական թատրոնում:
Առաջին քայլերս այս ոլորտում եղել է 4 տարեկանից, հայրս մեր քաղաքում հայ համայնք էր ստեղծել, կազմակերպում էր համերգներ, որոնց մասնակցում էի նաև ես:

2018 թվականին Իսպանիայում մասնակցել եմ գեղեցկության մրցույթի և Հայաստանին բերել առաջին տեղը:

2018 թվականին Իսպանիայում մասնակցել եմ գեղեցկության մրցույթի և Հայաստանին բերել առաջին տեղը:
Շնորհակալ եմ Global Arts հայ ամերիկյան պրոդյուսերական ընկերությանը ում հետ ես 2019 թ.-ից մինչ այսօր համագործակցում եմ և շատ գոհ եմ պրոֆեսիոնալ աշխատանքի համար:
Հավատում եմ որ Հայ ազգը դեռ շատ բան ունի ցույց տալու երկիր մոլորակին:
Դրական էմոցիաներով եմ լցվում, երբ հանդիպում եմ դրական մարդկանց:
Երեք կարևորագույն կյանքի օրենքներն են՝ լինել անկեղծ ու արդար, չվնասել ոչ ոքի, սիրել հայրենիքդ որտեղ էլ որ լինես:
Անուշը նաև մասնակցել է շատ բարեգործական միջոցառումների:

Անուշը նաև մասնակցել է շատ բարեգործական միջոցառումների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



