Մայիսի 20-ին Թուրքիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը՝ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄԷ-ն, ԱՄՆ հետ միասին, եղել է Թուրքիայոմ 2016թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձի հեղինակը։
Այս հայտարարությունն էլ ավելի է վատացրել ԱՄԷ և Թուրքիայի հարաբերությունները։
Սա Հայաստանի համար բացառիկ հնարավորություն է ԱՄԷ հետ հակաթուրքական առանցքի շուրջ սկսել երկխոսություն և մշակել համագործակցության լայն ձևաչափ։
Սակայն, ինչպես հասկանում եք, դա չի լինի, քանի որ Հայաստանում դե ֆակտո թուրքամետ իշխանություն է, որը չի անելու որևէ բան՝ Հայաստանի թշնամիներին զսպելու և Հայաստանը զարգացնելու համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varuzhandragoman/posts/3976977635757821
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել