ՄԻ քանի անգամ վերընթրցեցի, որ բառակույտից բան հասկանամ։ Հասկացա, որ ավելի լավ է իմաստ չփնտրեմ։ Ու չսպասեմ էլ, որ ինչ-որ մեկին գոնե գործից կտշեն։ Ռուսները տենց արտահայտություն ունեն, стрелочник, որ մեկին գտնում են, որ գլխին ջարդեն պռոբլեմը։ Հայկական բյուրոկրատիայում նույնիսկ стрелочник չի ենթադրվում։ Թեթեւի մեջ սենց անիմաստ պարզաբանում են գրում ու համարում, որ էլ խնդիր գոյություն չունի։ Ու ամեն տեղ ս վիճակն ա։ Բայց պատերազմում զոհվածների հետ սենց․․ Չնայած, ողջերին էին տանում ավտոբուսներով շարասյունով դրոնների տակ քցում ու հիմա հանգիստ գործի են գնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել