Մեղրին օտարելու պլանի արծածումն իհարկե բավականին հարմար շահարկման առարկա է, բայց շահարկումից հեռու այն չի կարող գնալ, քանի որ կա մի հարց, որի պատասխանը «բոլորը» գիտեն, բայց ոչ մեկ չի ասի` ամեն մեկն իր հիմնավոր պատճառով: Հարցը հետևյալն է՝ «բա եթե Վազգենն ու Դեմիրճյանը դեմ էին Մեղրու պլանին, ինչու՞ իրենց սպանելուց հետո Մեղրին չհանձնվեց»: Պատասխանն էլ նույնքան պարզ է, որքան հարցը՝ սպանելու հիմնական պատճառը ոչ թե Մեղրին էր, այլ` նավթամուղը, որը կառուցվեց, իսկ Մեղրին չհանձնվեց, որտև ոչ բոլոր ընդդիմացողներին կարեցան սպանել:
Ես միշտ ասել եմ որ Հայաստանում ազգայնական կարա լինի միայն մահապարտը, ու ՀՀԿ-ի անցյալը դա հիմնավորում է, Նավասարդյանը մահացավ 47 տարեկանում, Վազգեն Սարգսյանը՝ 40-ում, Անդրանիկ Մարգարյանը՝ 56-ում: Մի հոգի ա, որ դեռ ողջ ա և մի ամսից 67 ա դառնում: Իր երկարակեցության պատճառն էլ կայանում է հենց նրանում, որ մենք երբեք չենք իմանա ոնց Մեղրին չհանձնվեց: ԼՏՊ-ն թեթև ակնարկեց նախկինների իրար հոշոտելու մասին, բայց նույնիսկ նա մանրամասները չի բացահայտի:
Ռուս-վրացական պատերազմից հետո Մեղրիի միջանցքի հարցը կա միայն տեղեկատվական օրակարգում ու խիստ անհավանական է, որ այն կտեղափոխվի իրական օրակարգ, քանի որ Ռուսաստանը Իրանից ցամաքով տարանջատելու խնդիր այլևս չկա: Իսկ Ադրբեջանը Նախիջևանի հետ Վրաստանի միջոցով ունի շատ ավելի հուսալի կապ, քան Մեղրին երբևէ կլիներ: Թուրքիան Իգդիրից արդեն սկսել է երկաթգծի շինարարությունը դեպի Նախիջևան, որը կկապի Նախիջևանը Բաքու-Թբիլիս-Ղարս երթուղուն: Այսինքն զուտ լոգիստիկ տեսանկյունից` ոչ թուրքերին, ոչ ադրբեջանցիքին Մեղրին պետք չէ, այն ունի զուտ աշխարհաքաղաքական խաղաքարտի արժեք:
Հիմա իհարկե բազմաթիվ վայ վերլուծաբաններ պնդում են, որ թուրքերին այդ միջանցքը պետք է, որպեսզի արևմուտքն Իրանին վերջնականապես իզոլացնի, բայց համառ փաստերը պնդում են, որ արևմուտքն ամենինչ անում է, որ Իրանը դուրս գա իզոլացումից, այդ թվում հենց Թուրքիային զսպելու համար, ու դա իրենց մոտ շատ լավ ստացվում է: Իզոլացման իրական թիրախն իհարկե Ռուսաստանն է, որտեղ իրավիճակը հետզհետե դառնում է աղետալի:
Օրերս հայտնի դարձավ, որ Էրդողանը, փորելով Բոսֆորին այլընտրանք հանդիսացող ջրանցք, որոշել է փոշիացնել Մոնտրիոյի կոնվենցիան, ըստ որի ոչ մի օտար ռազմական նավ իրավունք չունի Սև ծովում գտնվել ավելի քան 21 օր: Պարզ է, որ օտար նավերը Սև ծովում ոչ Ուկրաինայի, ոչ Ռումինիայի, ոչ էլ Բուլղարիայի համար սպառնալիք չեն, այլ հենց Ռուսաստանի: Պարզ է, որ հանկարծակի չէ, որ Կազանի դպրոցում ահաբեկչությունից հետո, ռուսական տեղեկատվական դաշտ սկսեցին գցվել 30 տարվա վաղեմության լուրեր, ըստ որի Ելցինն ուզում էր Կազանը դեսանտով գրավեր: Նույն 1992-ին Էլչիբեյն օրինակ, շնորհավորելով Թաթարստանի նախագահ Շայմիևին, պաշտոնական հեռագրի մեջ հույս էր արտահայտում, որ Թաթարստանը շուտափույթ կանկախանա Ռուսաստանից: Պարզ է, որ հանկարծակի չեն բոլորը նորից հիշում, որ Ռուսաստանի Դաշնությունում դաշնային ոչ մի սուբյեկտ իրավունք չունի նախագահ ունենալ, մինչդեռ Թաթարստանը խախտում է սահմանադրության այդ դրույթն ու չի էլ պլանավորում հարմարվել: Ավելին, օգտվելով նախընտրական եռուզերից, որոշ շրջանակներ պահանջում են ՌԴ վարչապետի աթոռում նշանակել ներկայիս փոխվարչապետ, թաթար Մարատ Խուսնուլինին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10165081081790501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել