Analitik.am-ը գրում է.

Դավթաշենում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նրա փոքրաթիվ աջակիցներից մեկը, ով ներկայացավ որպես Ատոմ Երեմյան, այսպես ասած, խայտառակ արեց Դավթաշենի թաղապետ Միքայել Թումասյանին:

Այդ քաղաքացին նախ ասաց, որ զինվորականի հայր է, որդին փոխգնդապետ է, մասնակցել է պատերազմին ու կարողացել է առանց զոհերի իր զորքը ետ քաշել մինչև պատերազմի ավարտը: Նա նաև ասաց, որ իր բակի բեսեդկայում մի փոքր գրասենյակ է բացել ու ամեն ժամ պրոպագանդում է Փաշինյանի թիմին:

Քաղաքացին ասաց, որ չգիտեր Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք հանդիպման մասին ու մի կարևոր բացահայտում արեց, որը կարելի է խայտառակություն անվանել․ «Առավոտյան, ի պատիվ մեր թաղապետի, նա զանգահարեց տուն, ասաց՝ ձյաձ Ատոմ, արի, պարոն Փաշինյանը գալու է, արի, որ հանդիպես երկու բառ էլ ասես»,-ասաց նա:

Քաղաքացին, փաստորեն փաստեց, որ թաղապետը զանգահարում է մարդկանց ու հավաքում Նիկոլ Փաշինյանի համար:

Բացի դրանից, նրա խոսքերից կարելի է արձանագրել, որ թաղապետը ուղիղ հրահանգ է տալիս, որ պետք է ինչ-որ բան ասել Փաշինյանի հետ հանդիպմանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել