Analitik.am-ը գրում է.
Ոչ մի մեղադրանք ուրիշը մեզ ավելի շուտ իչ հասցեագրել, քան ինքներս մեզ: Այս մասին Աջափնյակում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Հանդիպումը կայանում է փոքրիկ սենյակում: Այստեղ պարբերաբար նույնիսկ ծափեր են հնչում ներկաների կողմից:
«Այդ մեղադրանքներն ինքներս մեզ հասցեագրել ենք ու փորձել ենք ինքներս մեզ պաշտպանել: Այն դատը, որն իմ մեջ է տեղի ունենում ու տեղի է ունեցել, ամենաօբյեկտիվ դատն է: Դու քեզ հետ խոսելիս ոչ մի տարբերակ չունես քեզ խաբելու: Այդ դատը ես ինքս իմ մեջ արել եմ:
Մեզ մեղադրում են աթոռից կառչած լինելու մեջ: Այդ մեղադրանքն էլ եմ ես ինձ բազմիցս առաջադրել ու իմ դատն արել: Բայց այդ ընթացքում հազարավոր մարդիկ ասել են, որ իրենց մենակ չթողնեմ:
Ես եկել եմ այն եզրակացությանը, որ մենք իրավունք չունենք հանձնվելու: Մենք մեկ-մեկ դատել ու քննել ենք՝ կարող ա պրոբլեմը մեր իշխանությունն է: Սակայն տեսել ենք, որ՝ ոչ, պրոբլեմն այլ կերպ է՝ մեզ ուզում են զրկել պետականությունից, ինքնիշխանությունից, անկախությունից, քաղաքացիությունից: Մենք չենք կարող պայքարի այս գիծը թողնել ու փախնել, քանի որ պարտավորություն ունենք ՀՀ քաղաքացիների առաջ:
Կներեք, կարող ա մի քիչ լկտի հնչի, բայց այս դատում մենք ոչ թե մեղադրյալ ենք, այլ մեղադրող ենք: Որովհետև այն, ինչ տեղի է ունեցել 30 տարի, 90 թվից իմ հոդվածներում արձանագրված է»,-ասաց նա: