1919 թ. փետրվարին հայոց բանակի գեներալ Քրիստափոր Արարատյանը գրում էր. «Եթէ երէկ մեզ հետ հաշուի էին նստում եւ այսօր էլ հաշուի են նստում, դրա համար մենք պարտական ենք երեք հոգու՝ Արամին, Սիլիկեանին, Դրոյին»։
Այսօր մեզ հետ որևէ երկիր՝ բարեկամ թե չեզոք, հաշվի չի նստում, որովհետև չկան արամներ, սիլիկյաններ ու դրոներ, որ ժողովրդին պայքարի ու Սարդարապատի կոչեն։ Ղզիկաբարո կապիտուլյացիոն հոգեբանությունը վերևից ներքև ապականել է հասարակության հյուսվածքը։ Նոր արամները, սիլիկյաններն ու դրոները, կրկին հաստատվելով վերևում, փոխելու են դեպի Հայաստանի վախճանը տանող այս աղետաբեր ընթացքը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/4156680937711693
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել