Hraparak.am-ի հարցին ի պատասխան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բացառել է իր համագործակցությունը թե ՔՊ-ի հետ, թե նիկոլի: Մեջբերում.
«Բացառված է, որ ես միանամ Նիկոլ Փաշինյանի հետ»,-ասաց Ծառուկյանը:
Այսպիսով ԲՀԿ-ն հստակ բացառեց կոալիցիայի հնարավորությունը, իսկ «Լուսավոր Հայաստանի» ձևակերպումը հետևյալն էր՝ «ԼՀԿ-ն բացառում է Փաշինյանի վարչապետությամբ կոալիցիան», ինչը նշանակում է, որ ՈՉ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԴԱՌՆԱԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ ՔՊ-ի հետ ԿՈԱԼԻՑԻԱՆ: Սա նշանակում է, որ ՔՊ-ի ցուցակը, որի մեջ կան Հայաստանը կործանման տարած բազմաթիվ նախարարներ ու պատգամավորներ «լուսավորների» համար խնդրահարույց չէ: Իսկ սա նշանակում է, որ «լուսավորները» ձգտում են «լուսահոգի» քաղաքական ուժ դառնալու: Եթե չեղավ իրենց կողմից ՀՍՏԱԿ, առանց տարընթերցման հայտարարություն, ուրեմն ես ճիշտ եմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել