Էվերեստը բացարձակ առաջատար է ոչ միայն բարձրությամբ, այլև վտանգներով, որոնք սպասվում են այն նվաճել փորձող ալպինիստներին։
Էվերեստը վեր է խոյանում Հիմալայներում՝ Ասիայում։ Գոյացել է 450 միլիոն տարի առաջ, որբ առաջին օվկիանոսների քարերը միավորվել են և բարձրություն հավաքել։ Հենց այդ պատճառով էլ Էվերեստի գագաթին հնարավոր է հանդիպել ստորջրյա կենդանիների մնացորդների։
Շատ ալպինիստներ երազում են նվաճել Էվերեստը, ինչը բարդ ու անչափ վտանգավոր գործընթաց է։ Ոչ բոլոր էքստրեմալներին է հաջողվում վերադառնալ այնտեղից։

Լեռան լանջերին հնարավոր է հանդիպել ոչ միայն ալպինիստների։ Այնտեղ կան մարդիկ, որոնք մշտական բնակություն են հաստատել շրջանում։ Բարձրադիր բնակավայրեր Էվերեստի վրա ի հայտ են եղել դեռ 200 տարի առաջ։
Շերպի կոչվող ժողովուրդն առանձնանում է իր ֆիզիկական ունակություններով. դրա ներկայացուցիչներն ուժեղ են և հաղթանդամ։ Լեռնային սուր օդը նրանց շնչառության հետ կապված խնդիրներ չի առաջացնում։ Բնական պայմանները թույլ են տվել տեղի բնակիչներին ալպինիստների համար հիանալի ուղեկցորդներ դառնալ։

Մեկ այլ հայտնի մասնագիտություն է Էվերեստի բնակիչների շրջանում բեռնակրի աշխատանքը։ Եթե դիտարկենք այն բեռները, որոնք հեշտությամբ տեղափոխում են այս ժողովրդի ներկայացուցիչները, անմիջապես կհասկանանք նրանց ուժի չափսը։ Այլ մարդիկ նման բեռներ անգամ տեղից պոկել չեն կարողանա։
Ինչ վերաբերում է օրգանիզմի առանձնահատկություններին, ապա շերպերն արյան մեջ էրիտրոցիտների ցածր կոնցենտրացիա ունեն, ինչն արյունն առավել հեղուկ է դարձնում և թույլ տալիս սրտի ծանրաբեռնվածությունը նվազեցնել։ Հենց դրա շնորհիվ էլ շերպերը հեշտությամբ շնչում են թթվածնի անբավարարության պայմաններում։ Նրանք առանց բարդության մինչև 5,000 մ բարձրություն են հաղթահարում։

Հենց շերպերն են ամենից հաճախ հասնում Էվերեստի գագաթին։ Նրանցից մեկը դա կարողացել է անել 8 ժամ 10 րոպեում, մինչդեռ հասարակ ալպինիստները դա բարդությամբ անում են 2 ամսում։ Մեկ այլ շերպ Էվերեստը նվաճել է 24 անգամ։
Էվերեստի վերին լանջերին այլ «տեղացիների» ևս հնարավոր է հանդիպել՝ հիմալայան սարդերին։ Դրանք համարվում են ամենաբարձրադիր պայմաններում գոյատևող արարածներից։ Այդ պայմաններում այլ միջատներ գրեթե չեն հանդիպում, այդ իսկ պատճառով սարդերի սննդակարգը հիմնականում բաղկացած է օրգանական սննդից։



