Panorama.am-ը գրում է.
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կոչ է արել Հայաստանին խուսափել քաղաքական հիստերիայից՝ սահմանների սահմանազատման հարցերը քննարկելիս և այս գործընթացում կիրառել պրագմատիկ մոտեցում: Այս մասին գրում է Interfax.az-ը։
«Սահմանների սահմանազատումը չպետք է տեղի ունենա քաղաքական հիստերիայի տեսքով, այլ նորմալ պրագմատիկ պայմաններում և, ի վերջո, յուրաքանչյուր երկիր պետք է հարգի միջազգայնորեն ճանաչված սահմանները», - ասել է Բայրամովը։
Բայրամովն ասել է, որ նախկինում Ադրբեջանն ու Հայաստանը չեն սահմանազատել պետական սահմանը, ասելով, թե կան լուծումներ, որոնք ճանաչված են ամբողջ աշխարհում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել