6 նոր գերի ունենք։
6 նոր գերի...
Թշնամին այս գիշեր Վարդենիս-Քարվաճառի կողմից 6 հայ զինծառայողների է գերի վերցրել։
15 օր է, թուրքը մտել է ՀՀ տարածք, օրեցօր առաջ է գալիս, հիմա էլ գերի տանում։ Մեր տարածք մտած թուրքին մենք պիտի գերի վերցնեինք, ոչ թե հակառակը։
Էս ամենի միակ պատասխանատուն, միակ մեղավորը նիկոլ է ու իր թայֆան։
նիկոլը մեր պետության դռները բացել է թշնամու առաջ, 6 ամիս է` հանցավոր անգործություն է դրսևորել ու չի ամրացրել մեր սահմանը, այս պահին էլ չկրակելու հրաման իջեցնելով փաստացի մեր բանակին զրկել է պետության սահմանները պահպանելու ու պաշտպանելու իր սահմանադրական պարտավորության կատարման հնարավորությունից։
նիկոլը մեզ տանում է վերջնական կործանման։
Էս ամենը կանգնեցնել է պետք, կանգնեցնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել