Analitik.am-ը գրում է.

Հայաստանում փոքր կրպակ ունեցողներից մինչև մեծ ընկերություն ունեցողները համարվում են գործարարներ: Այն դեպքերում, երբ այդ անձինք հայտ են ներկայացնում քաղաքականությամբ զբաղվել, ՀՀ օրենսդրությունը նախատեսում է կարգավորման եղանակներ, այն է՝ ոչ թե արգելում է այդ մարդկանց զբաղվել քաղաքականությամբ, այլ արգելում է դրա համատեղումը:

Եթե ի վերջո կլինի այնպիսի իրավիճակ, որ այդ համատեղման արգելքի սկզբունքը կխախտվի, ապա դրա համար գոյություն ունեն էթիկայի հանձնաժողով, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը կձեռնարկի անհրաժեշտ գործողությունները, ընդհուպ մինչև մանդատից զրկում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լիլիթ Մակունցը՝ խոսելով ՔՊ-ի ցուցակում գործարարներ Խաչատուր Սուքիասյանի ու Գուրգեն Արսենյանի հայտնվելու մասին:

Դիտարկմանը, որ նույնն ասում էին այն ուժերը, որոնց ցուցակում գործարարներ կային, Մակունցն ասաց, որ Հայաստանում եղել են տարբեր արատավոր երևույթներ. «Եթե որևէ բան արգելված չէ, իսկ օրենքով նախատեսվում են կարգավորման եղանակները, բոլորը հավասար են այդ առումով, ես որևէ կերպ օրենքից դուրս խոսել չեմ կարող»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել