Կապիտուլյանտը երկիրը այս աստիճան աղետի չէր կարող հասցնել, նրա դեմն հնավոր կլիներ ինչ որ չափով առնել, եթե չունենար իրեն անվերապահորեն աջակցողների զանգվածներ։ Նրա մոլագար գործողությունների դեմ ամեն մի խոսք, ամեն մի դիմադրություն, արժանանում էր նիկոլական ամբոխի հարձակումներին, որոնք իրենց առաջնորդին դարձնում էին ավել սանձարձակ։
Աղետի գլխավոր մեղավորը Կապիտուլյանտն է, հաջորդ պարունակում նրան աջակցողներն են, որ նրա խելագար հրահանգներին որսկան շների պես ենթարկվում էին ու հարձակվում։
Այո, հարգում եմ բոլոր նրանց, ովքեր ինձնից խելոք գտնվեցին կանխազգալով, որ «սիրո ու համերաշխության» հեղափոխության անվան տակ չարիք է գալիս երկրի գլխին։
Այսուհանդերձ, մի բան է 2018-ի ապրիլ մայիսին հավատալով փոփոխություններին մասնակցել հեղափոխությանը, մեկ այլ բան հեղափոխությունից հետո դառնալ իշխանությանը տիրացած Փաշինյանի ռեպրեսիաների ու մոլագար գործողությունների հենարանը։
2018֊ի հունիսից արդեն երևում էր հեղափոխական իշխանության տգետ, ռեպրեսիվ ու ավերիչ էությունը։
Մի փոքր մտավոր ճիգ գործադրելով ակնահայտ էր դառնում, որ 2018֊ի հուլիսին հրապարակված մարտի մեկի մեղադրականը կեղծիքի վրա է հիմնված հակաիրավական գործ է, որ ի վերջո հանգեցրեց ամբաստանյալների արդարաման։ Գումարած դրան, տարրական ինքնապաշտպանության զգացողություն ունեցող գիտակից մարդը կհասկանար, թե ինչ վտանգ է իր մեջ պարունակում պատերազմող երկրում ամբաստանյալի աթոռին նստեցնել Ռուաստանի պատիվը հանդիսացող ՀԱՊԿ֊ի քարտուղարին, ու Ռուասաստանի նախագահի ընկերոջը։
իսկ 2018֊ի օգոստոսի 17֊ին Հանրապետության հրապարակում Փաշինյանի ջարդարարական ելույթից հետո, նրան ամեն մի օր ավել աջակցելը ավելացնում էր աջակցի մեղքի բաժինը։
Աղետից հետո սթափվելով ով կարողացել է սեփական եսասիրությունը հաղթահարել ու գիտակցել իր մեղքը, մեծ զղջում է ապրում, հազարավոր զոհերի արյան մեջ նաև իր մեղքի կաթիլն է տեսնում։ Սակայն, այդպիսիք քիչ են։ Հիմնականում, նրանք իրենց առաջնորդի հետ նույն խմորից են, պատասխանատվության ու մեղքի զրո գիտակցություն։ Հակառակը, մի բան էլ կատարները կարմրեցնում են, երբ հիշացնում են՝ դու հենարանն ես եղել մոլագար հանցանքների։
Ինչպես, օրինակ, արձակագիր Սարգիս Հովսեփայնն է ասում. « Ես ժամանակին աջակցել եմ հեղափոխությանը, վստահել եմ Նիկոլին, կարծելով, թե ինքը կապ ունի հեղափոխության հետ, հետո մեղմ ասած խիստ հիասթափվել եմ»:
Իսկ ինչո՞ւմ է վստահել Նիկոլին։
2019 թվի մայիսի 18-ին, մոլագարի դատարնները շրջափակելու կոչից անմիջապես հետո, Սարգիս Հովսեփայանը հայտարարում է.
«Հավայի յուղ են վառում ոմանք, յանի նեց շուստրիություն են անում: Երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն ա, ըստ սահմնադրության, ըստ տրամաբանության, պատմականորեն, իզուր մի կապիկացեք, ընկեք մեյդան: Վաղը հելնում ենք դատարան շրջափակելու, ցանկացած պարագայում»:
Նիկոլը տգետ մոլագար է, հասկացանք, բայց Նիկոլը ի՞նչ մեղք ունի որ էնքան գիտակցություն չունես որ հասկանաս ինչ է պետությունը՝ իշխանության տարանջատման սկզբունքը, դատական անկախ համակարգը, Նիկոլը ինչ մեղք ունի որ ուղեղիդ տեղը էնքան դարման է լցված, որ դատարանի մի որոշման պատճառով խելքը գցած կոչ է անում դատարանի դռներ փակել, բանականություն չունեցող շան պես ենթարկվում ես։
Նիկոլի՞ն էիր վստահում, ինչ վստահելու մասին է խոսքը, որ Նիկոլը ասեր հող կեր, ուտելո՞ւ էիր։
Բայց հերիք չի գործիքը դառնաս կեղտոտ ռեպրեսիաների, դատավորներին ահաբեկելու, իսկ որ հիշեցնեն, սուխոյ ատկազ կանգնես. «Վահան ես դեմ եմ եղել դատարանների մուտքերի փակմանը, երբեք նման բան չեմ ասել, դրան չեմ մասնակցել կամ հենց հիմա շառ անելու համար ներեղություն խնդիր կամ էլ խոսելու բան չունեմ քո հետ»։
Իսկ որ սքրինշոթն էլ ես դեմ տալիս, ասի վայ չէի հիշում, ու հեղափոխական մեղսակիցներին հավաքած գլխին բամբասի «սքրինշոտ մրինշոտ հավաքի վրես էն հին կգբեկան մեթոդներով, իբր զարմացնի ինձ»:
Ինչպե՞ս թե չես հիշում, մարդկանց ահաբեկելը քեզ համար զկռտո՞ց է, որ չես հիշում։ Հո միայն դատարան շրջափակելը չի՞, աղետից ընդամենը երեք ամիս առաջ, երբ Մոլագարի գլխավորությամբ Իմ քայլը Սահմանդրություն ու իրավունք, դատարանի անկախություն ու դատավորի անձռմխելիության սկզբունք ոչնչացնելով Սահմանդրական դատարանի երեք դատավորներին հեռացնում էին Հովսեփայանը ոգևորված ողջունում էր, մի բան էլ ձեռ առնում անօրինականությունից դժգոհող դատավորին։ Այն ժամանակ նրան ասվեց.
«Հեգնելը նրան ով փորձում է իր աշխատանքային իրավունքը պաշտպանել, աշխատանքային իրավունքի նկատմամբ արհամարհանք է։ Հաճախ է խոսվում «հեղափոխության արժեք», պարզ է դառնում թե դա ինչ է, այն իրավունքները որոնք հակասում են վարչապետի շահերին, չեն գործում»։
Հովսեփյանը պատասխանեց. « Իրանց մի երկու ամիս առաջ շատ լավ պայմաններ էր առաջարկվում»։
Ո՞րն էր այդ լավ պայմանները, ՍԴ դատավորներին հրաժարականի դիմաց առաջարկվող աշխատավարձի տեսքով կաշառքը։
Մինչև Նիկոլից հիասթափվելը գնա քեզնից հիասթափվի, որ դատավորներին ճնշելն, կաշառելն, պաշտոնանկ անելն, քրեական գործերով ու խունվեյբեյներով ահաբեկելն սրտիցդ են եղել։ Քո պես խմոր ոտի տակ չլիներ, Նիկոլը իր մոլագար հանցագործությունները չէր կարողանա անել։
Դատարան շրջափակելը իրավական ոլորտում այն նույն հանցավոր տգիտությունն է, ինչ, պատերազմի եզրով գնացող երկրի ղեակավարի կողմից բանակցությունները սեփական կետից սկսելը, որ երկրի գլխին պատերազմ բերեց, պատերազմում փորձառու գեներալներին հեռացնելը, պատերազմը չկանգնեցնելը մինչև Շուշիի հանձնում, ու բայրաքարների տակ մի ամբողջ սերունդ մտցնելը։
Նրանք ովքեր մասնակցում էին կամ ոգևորվում էին ԱԺ շենք շրջափակելով, դատրաններ շրջափակելով, դատավորների դեմ հալածանքներով, էն գլխից էս աղետի մասնակիցն ու պատասխանտուն էին դառնում։
Բայց տեսեք, բոլորը Լևոն Տեր֊Պետրոսյան են դառել, որ ատամներով պաշտպանում էին մոլագարին, բայց հենց աղետ բերեց երկրի գլխին, միանգամից թռան տարանջատվելու՝ մենք կապ չունենք էս ազգակործան պատուհասի հետ, կարծես Մոլագարը բաց տարածությունում, անէության մեջ, առանց աջակիցների բանակների էր իր հանցանքները իրագործում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել