Panorama.am-ը գրում է․
«Պատիվ ունեմ» դաշինքի նախաձեռնությամբ կազմակերպված «ՀՀ և Արցախի անվտանգության միջավայրը հետպատերազմական ժամանակաշրջանում» թեմայով փարձագիտական կլոր-սեղանի արդյունքում ընդունվել է հայտարարություն։
Հիշեցնենք, որ քննարկմանը մասնակցում էին ազգային անվտանգության և պաշտպանության ոլորտի փորձագետներ, այդ թվում՝ ոլորտների ղեկավարման փորձ ունեցող անձինք:
Քննարկման արդյունքում երկրի առջև ծառացած օրհասական և հրատապ խնդիրների վերաբերյալ ընդունվել է հայտարարություն:
Հայտարարության տեքստը հրապարակել է «Պատիվ ունեմ» դաշինիքի ֆեյսբուքյան էջը.
«ՀՀ և Արցախի անվտանգության միջավայրը հետպատերազմական ժամանակաշրջանում» թեմայով փարձագիտական կլոր-սեղանի մասնակիցների հայտարարություն
Հաշվի առնելով Արցախի Հանրապետության դեմ, 2020թ. աշնանը Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած 44-օրյա ռազմական ագրեսիայի փաստը, ինչպես նաև ուժի չկիրառման միջազգային սկզբունքի կոպտորեն ոտնահարման հանգամանքը.
Ի նկատի ունենալով Արցախի դեմ պատերազմում՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ներգրավված իսլամիստ վարձկանների մասնակցությունը, որի մասին խոսել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պաշտոնական աղբյուրները,
Մտահոգություններ ունենալով 2020թ. նոյեմբերի 9-ին արված հայտնի հայտարարության 8-րդ և 9-րդ կետերի, և 2021թ. հունվարի 11-ին արված հայտարարության կատարման ընթացքում ՀՀ շահերի անտեսված լինելու հարցում,
Հաշվի առնելով ՀՀ պետական սահմանների շուրջ տեղի ունեցող անթույլատրելի ոտնձգություններն ու դրանց ծայրահեղ բացասական ազդեցությունները Հայաստանի և Արցախի անվտանգության և կայուն զարգացման վրա,
Խորը անհանգստացած լինելով Արցախի կարգավիճակի անորոշության, ինչպես նաև նրա լուծման հարցում՝ ՀՀ իշխանությունների դրսևորած անկարողությամբ և անտարբերությամբ,
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ