News.am-ը գրում է.

Երեկ՝ մայիսի 20-ին, հայ եւ ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ Սեւ լճի մերձակայքում տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով հայկական եւ ադրբեջանական կողմերի զինվորները վնասվածքներ են ստացել։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՊՆ–ից։

«Հիմնականում թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել, լուրջ բան չկա»,– փոխանցեցին ՊՆ–ից՝ չհստակեցնելով տուժածների թիվը։

Նշենք, որ ավելի վաղ ՊՆ–ից հայտնել էին, որ մայիսի 20-ի երեկոյան, հայ եւ ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, սակայն վիրավորների մասին չէր հաղորդվում։ Ավելի ուշ Armlur.am-ը հաղորդել էր, որ  միջադեպի հետեւանքով 11 զինվոր է  տեղափոխվել  Գորիսի հիվանդանոց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել