Էս ուղղակի տեսանյութ չէր....հիմա փորձում են մեզնից խլել միակ հավատը, որը մնացել էր էս ամենից հետո` հավատը զինվորի, մեր տղերքի հանդեպ: Էդ փորձը ձեռնարկել են ադրբեջանցիները, իսկ փորձի հաջողությունը երաշխավորել ա Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Նիկոլ Փաշինյանն ու երկիրը «խուրդող»` իր բորենիների ոհմակը պիտի անհապաղ հեռանան, իսկ եթե չանեն դա, ապա անհրաժեշտ ա իրանց հեռացնել` ԱՄԵՆ ԳՆՈՎ: Փաշինյանից ազատվելու համար պետք ա ազատվել նաև էն «ընդդիմությունից», որը, իբր, փորձում ա հայրենիք փրկել: Էդ փրկողների մի մասը նույն ջրաղացին ա ջուր լցնում:
Իմ ու շատերի խնդիրը, վստահ եմ, էս ամենն իրականացնելու ուղու հարցում կողմնորոշվելը կամ ռեսուրսն ա...եթե կան առաջարկներ, պետք ա բարձրաձայնել:
Հ.Գ. Արժանապատիվ սպաներն ու՞ր են...ո՞նց կարելի ա հանդուրժել էն, ինչ էսօր ողջ հայությունը տեսավ: Բանակի պարտականությունը հայ ժողովրդի ու Հայաստանի անվտանգությունը պաշտպանելն ա` անգամ կյանքի գնով...Ի դեպ, խոսքը ո´չ միայն սեփական կյանքի մասին ա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/areg.sardaryan.3/posts/2440662369411402
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել