Tert.am-ը գրում է.

Հարավային Հունաստանի Կորնթոսի շրջանում բռնկված զանգվածային անտառային հրդեհների պատճառով իշխանությունները 6 գյուղ են տարհանել, հայտնում է Reuters-ը:

Մասնավորապես, իշխանությունները որպես կանխարգելիչ միջոց կարգադրել են տարհանել Գերանեա լեռների հարակից վայրերում գտնվող 6 գյուղ և 2 վանք:

Տեղի ոստիկանության խոսնակ Թեոդորոս Խրոնոպուլոսի հավաստիացմամբ՝ արդեն տարհանվել է մոտ 300 մարդ:

Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են բազմաթիվ բեռնատարներ ու 21 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Greece evacuates villages as forest fire rages in Corinth region

Greece evacuates villages as forest fire rages in Corinth region | Reuters

Corinth, Greece Fire Rages Out of Control; Villages Evacuated

Greece: Homes, camp evacuated due to wildfire near Corinth

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել