Եվ ուրեմն ի՞նչ է պետք անել: Իմ կարծիքով մեր ռազմավարությունը բավական պարզ է` ձերբազատվել դավաճան իշխանություններից ու մի լավ դաս տալ չափ ու սահմանը կորցրած թշնամուն: Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանները ոչ մի պարագայում չի կարելի ադրբեջանցիներին թողնել: Դա մահացու վտանգ է հայկական երկու պետությունների համար էլ: Բայց Ադրբեջանի զինված ուժերի հետ բախումը կարող է տեղի ունենալ նաև մինչ դավաճանների իշխանության հեռացումը: Այդ պարագայում մեր Բանակը պետք է լավ գիտակցի, որ Սյունիքում կյանքի ու մահի խնդիր է լուծվում: Այնտեղ ամեն գնով պետք է կոտրել թշնամու ոգին ու դնել մեր ազգային արժանապատվության վերականգնման փառավոր գործի հիմքերը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/hrantbek/201?fbclid=IwAR28KXF8Htf4h_J20Mi9RmI_nzPzstuatkvUlGKwsQlcosCIZCLrXBYQUCA
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել