ԱՄՆ-ն և Ռուսաստանը փաստացի «վիճելի» են անվանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային տարածքները։ Դա խոսում է այն մասին, որ երկու գերտերությունները չեն ճանաչում ԽՍՀՄ ներքին վարչական սահմանները։
Հետևաբար, ինչպես ամիսներ շարունակ պնդում եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Հայաստանը կարող է առ ոչինչ ճանաչել ԽՍՀՄ տարիներին Քարվաճառի և Քաշաթաղի (Լաչին) շրջանների մեծ մասը Հայաստանից կտրելու և Ադրբեջանին նվիրաբերելու որոշումները։
Արխիվային բոլոր փաստաթղթերով և քարտեզներով մինչև 1933-35 թվականները Քարվաճառի Ալ լճերին հարակից հսկայական տարածքները, Քաշաթաղի մեծ մասը, նաև Ղուբաթլուն եղել են Հայաստանի կազմում։
Ունեք միջազգային իրավունքից բխող փաստեր, ունեք համաշխարհային գերտերությունների հայտարարություններ։
Գործեք ի նպաստ հայկական պետականության։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158284598063831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել