Tert.am-ը գրում է․

Գազայի հատվածում վերահսկողություն իրականացնող ՀԱՄԱՍ շարժման «Իզեդին ալ Քասամի բրիգադներ» մարտական թևը հայտարարել է իսրայելական քաղաքների ուղղությամբ տասնյակ հրթիռներ արձակելու մասին: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով  Donia Al-Watan պաղեստինյան ռադիոկայանին, խոսքը, մասնավորապես, Թել Ավիվ, Հադերա, Աշկելոն և Սդերոտ քաղաքների մասին է:

Ռադիոկայանի տվյալներով՝ հրթիռներն արձակվել են ի պատասխան Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով տեղի ունեցած վերջին ավերածություններին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել իսրայելական օդուժի կողմից 11 հարկանի շենքի հրթիռակոծման մասին, որտեղ տեղակայված են մի շարք միջազգային և տեղի լրատվամիջոցների, ինչպես օրինակ Associated Press-ի և «Ալ-Ջազիրայի»  գրասենյակները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել