Armeniasputnik.am-ը գրում է․
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը Facebook–ի իր էջում գրառում է արել, ինչը հայ օգտատերերին շատ է դուր եկել։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը յուրահատուկ ձևով է անդրադարձել Սյունիքի սահմանին տիրող իրավիճակին։
Դեսպանը, մասնավորապես, Faceboоk իր էջում լուսանկար է հրապարակել ու մեջբերել հայ ականավոր բանաստեղծ Հովհաննես Շիրազի «Էքսպրոմտ» բանաստեղծությունից մի հատված։
«Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



