Իհարկե, կարելի է ռազմավարական գործընկերոջն ու դաշնակցին քննադատել, որ Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանական բանակի ներխուժման համատեքստում հիմնական շեշտը դնում է հրադադարի պահպանման և եռակողմ հայտարարությունների իրականացման վրա:
Սակայն ի՞նչ են արել Հայաստանի գործող իշխանությունները, ընդ որում ոչ միայն Սև լճի շուրջ զարգացումների համատեքստում, այլև վերջին 6 ամսվա ընթացքում. արդարացրել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները (դե GPS-ն այդպես է ցույց տալիս, դա իրենցն է, նախկիններն են մեղավոր….), կամ լավագույն դեպքում ուղղակի չեն արձագանքել՝ հույս ունենալով, որ հանրությունը չի «նկատի» բանավոր պայմանավորվածություններով թշնամուն արվող զիջումները, չի նկատի, որ իրենց բերած կայության ու խաղաղության գինը Հայաստանի սուբյեկտայնության կորուստ է:
Ու նման պայմաններում մենք գործընկերներից ակնկալում ենք, որ պաշտպանե՞ն մեր շահերը… լո՞ւրջ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել