Հուսով եմ` հասկանում եք, որ ՀԱՊԿ֊ին դիմելը նոր պատերազմի սկիզբ է։ Բուն պատերազմը միայն իրար վրա կրակելը չէ... Փաստացի տիրացել են մեր սուվերեն տարածքին, հայկական կողմը ստիպված ցանկանում է հետ խլել իր տարածքը և դիմել է իր դաշնակիցներին` օգտագործելու ողջ դիվանագիտական ու ռազմական արսենալը Հայաստանի համար։ Կանոնը հստակ է` կամ պետք է համոզել, կամ` կրակել...
Իսկ երեկ, պատերազմից հինգ պակաս իրավիճակում գտնվող պետության մեջ, երկրի ղեկավարությունը անամոթաբար ստում էր` ոչ մի լուրջ բան չկա, ինժեներական աշխատանքներ են, ձնհալից հետո եկել են իրենց դիրքերը զբաղեցնեն, մի անպետք բլուր են վերցրել և այլն...
Ու էս ապիկար, մսուր ֊ մանկապարտեզային իշխանությունը, ով նամուս չունեցավ պատերազմում խայտառակ պարտությունից հետո հեռանալ ու բանակը վերակազմավորելու փոխարեն զբաղվեց բացառապես հիստերիկ ճղճղոցով սրան ֊ նրան մեղավոր կարգելով ու լկտի պոռոտախոսությամբ իր վերարտադրության հարցերը լուծելով, այժմ, նոր պատերազմին դեմ հանդիման, շարունակում է խաբել ու մոլորեցնել, տարբեր տրամաչափի պաշտոնյաների շուրթերով ստել ու մուննաթ գալ` միաժամանակ կմկմալով ու դողացող ձայնով օգնություն աղերսելով ՀԱՊԿ֊ից։
Իսկ երբ ասում էինք, որ պարտված իշխանությունը պետք է հեռանա` այսօրվա համար էինք ասում... Դրա փոխարեն ինչ որ անհասկանալի կրթական ցենզ ունեցող մարդիկ օրեր առաջ Գեղարքունիքում Նիկոլին Զորավար Անդրանիկ էին հռչակում։ Տգիտության այդ գագաթնակետից հարբած Փաշինյանը արդեն Արցախյան խայտառակ կապիտուլիացիան նորօրյա Ավարայր էր հռչակում... Լկտիության այսպիսի ցուցանիշ հնարավոր չէ պատկերացնել որևէ շնչավոր արարածի մոտ...
Ավարայր թե բա...
Կապիտուլացվելուց հետո նա պետք է հեռանար անհապաղ, որ պարտված գերագույն հրամանատարը նոր պատերազմի դեպքում այսպես ընկճված, կմկմալով իր նախարարներին չհանձնարարեր` պատրաստեք աղերսագրեր և ուղարկեք Հյուսիս...
Իսկ դիլետանտության և պոռոտախոսության, այդ ամենը կուրորեն կամ տգիտաբար պաշտպանելու այս շքահանդեսը մեզ բերել է վերջնակետին...
Այժմ մենք փակում ենք մեր պատմության վերջին էջը...
Խելքի աշեցեք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=4235383746506288&id=100001041127306
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել