Կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ից հայտարարվեց արտակարգ դրություն:
 
Blognews.am-ը պատրաստել է համարձակ և տարբերվող ֆոտոշարք, կարանտինյան առօրյայից:
 
Մոդել և դերասանուհի Նարի Վարդանյանը կիսվեց մեզ հետ իր գաղտնիքներով, կարանտինի ընթացքում անցկացրած օրերի մասին և թե ի՞նչպես էր նա հաղթահարում սթրեսը:


 
Կարանտինի ընթացքում ես հասկացա, որ պետք է ապրել, շնչել, խելագարվել , սիրել ամեն վայրկյանով:
 
Մենակ լինելը ունի իր դրական կողմերը, կարողանում ես մեկ այլ անկյունից, ավելի սթափ նայել ինքդ քեզ, կողքիդ մարդկանց:
 
Գնահատեք այն ինչ ստիպում է ժպտալ, երազել, գնահատեք ինքներդ ձեզ, արժեվորեք ժամանակը և մի թողեք, որ կորուստը ստիպի արժեվորել այն ինչ անցյալում է:


 
Հպարտանում եմ իմ սիրելու կարողությամբ, ուժեղ մարդ լինելովս և ամենակարևորը հավատքով:
 
Անկախ ամեն ինչից մարդ մնացեք:
 
 
Շատ էի կարոտում ազատությունս:


 
Միշտ փորձում եմ հոգիս մաքուր պահել չար ուժերից, մտքերից, մարդկանցից:
 
Հուսով եմ ինչպես հեքիաթում, այնպես էլ կյանքում՝ բարին կհաղթի չարին:
 
Սկսեցի կարևորել ժամանակս:


 
 
Ամենամեծ նպատակս է շրջապատել ինձ այն ամենով, ինչը երջանկություն է պարգևում:
 
Երբ ես մի բան շատ եմ ցանկանում, անհաղթահարելի ոչինչ չի լինում ինձ համար:
 
Գեղեցկության գաղտնիքս (նույնիսկ կարանտինի ընթացքում, տանը) դա սրտի անկյունում սեր պահելն էր, քանի որ չկա ավելի գեղեցիկ բան, քան երջանիկ և ժպտացող կնոջ աչքերը:
 
Այդ ընթացքում գտել էի սիրելի զբաղմունք և կարծում եմ այդ զբաղմունքը շատերի կողմից էր սիրվել՝ դա խոհանոցում ստեղծագործելն էր:
 
Նպատակներս իրականացնում եմ մի փոքր դանդաղ, բայց չկորցնելով մարդ տեսակս:


 
Մոտիվացիա եմ գտնում միշտ մտքերիս մեջ:
 
Միշտ հիշում եմ կյանքի բումերանգ լինելու փաստը: Աստվածաշնչյան իմ սիրելի պատվիրանն է՝ «Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կցանկանաս, որ քեզ հետ վարվեն»:
 
Կյանքը մեկ հատ է ու հեքիաթային, պետք է վայելել այն:
 
Եղեք ինքներդ ձեզ հետ, մնացած բոլոր տեղերը զբաղված են:
  


Արտ տնօրեն` Կարեն Անտինյան
 
Հարցազրույցը` Լիյա Մարուխյան
 
Լուսանկարները` Լիդիա Վիրաբյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել