Իշխանասարի շուրջ ստեղծված իրադրության առաջնային հարցերից է հասկանալ, թե ինչպե՞ս է հաջողվել այդքան մեծ քանակությամբ ադրբեջանական զորքերին աննկատ ոչ միայն մոտենալ սահմանագծին, այլ մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք։
Երկրորդ, ո՞վ է պատասխանատու սահմանագծի այդ ուղղությամբ պահպանության/պաշտպանության իրականացման համար, ինչո՞ւ ժամանակին անհրաժեշտ պաշտպանական համակարգեր չեն ներդրվել։
Գլխավորը՝ արդյո՞ք քաղաքական որոշման արդյունք չէ առաջնագծի այդ ուղղությունը «բաց պահելը», թե՞ մարտական խնդիր իջեցվել է, սակայն անհրաժեշտ աշխատանքներ չեն իրականացվել։
Մի շարք կարևոր հարցերի պատասխան, հստակություն չկա։
Կարծում եմ՝ առաջին իսկ հարմար պահին, պետք է իրավական գործընթաց սկսել՝ պարզելու գործընթացի բոլոր մեղավորներին և պատասխանատուներին։
Քաղաքական իշխանության պատասխանատվության հարցը նույնիսկ քննարկման չեմ էլ ենթարկում, այդ մասով ամեն ինչ պարզ է՝ ցանկացած պարագայում գլխավոր պատասխանատուն երկրի վարչապետն է, իսկ մնացածի մեղավորության չափաբաժինը կիմանանք համապատասխան իրավական գործընթացներից հետո։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել