ԱՀԱ ԵՎ ՎԵՐՋ
Երեկ կեսգիշերին, երբ Հայաստանում իշխող դե ֆակտո թուրքամետ իշխանության պարագլուխը հաստատեց, որ Ադրբեջանը մտել է մեր միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածք և խորացել 3.5 կմ ու Հայաստանն ընդամենը բանակցելու է, որ համոզի Ադրբեջանին դուրս գալ մեր տարածքից (ինչը, վստահեցնում եմ, չի լինի), Հայաստանի Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ որպես որպես պետություն և որպես անկախ աշխարհաքաղաքական միավոր։ Կա պարզագույն բանաձև. եթե սահմաններդ չես վերահսկում, ուրեմն այդպիսի սահմաններով պետություն չկա։
Խորհրդանշական է, թերևս, որ այն համընկավ մեր եկեղեցու Համբարձման տոնի հետ։ Մեր պետությունը «խաչվելուց»՝ կապիտուլյացիայից հետո երեկ կեսգիշերին «համբարձվեց»։
«Շնորհավորում եմ» բոլոր նրանց, ովքեր սպասում էին սրան, «շնորհակալ եմ» բոլոր նրանց, ովքեր նպաստեցին այս ամենին և ողբամ նրանց, ովքեր այսքանից հետո դեռ իրենց մեջ կգտնեն արդարացում որևէ կերպ (գործելով, թե անգործությամբ) սատարելու այս անիծված մարդկանց։
Ու եթե ինձ պես որոշել եք այնուամենայնիվ պայքարել, ապա պիտի ձեր գլխում հստակ արձանագրեք, որ ձեր պայքարը ոչ միայն Հայաստան պետությունում հաստատված թուրքամետ օկուպացիոն ռեժիմի դեմ է, այլ հենց Հայաստան պետության վերականգնման։
Ափսոս էր Հայաստանի Հանրապետությունը...
May be an image of nature and monument
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել