Ամբողջ երեսուն տարի` ներառյալ այսօր, իրար հաջորդած անգրագետների և դավաճանների իշխանությունները առաջ էին մղում Արցախի անկախության ճանաչման դավաճանական գիծը` ներկայացնելով թե ճանաչումը անվտանգության երաշխիքներ է տալիս։ Հիմա, երբ թշնամին մխրճվել է արդեն Խորհրդային Հայաստանի տարածք` որ հանցավորաբար հորջորջվում է «ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք»` ու՞ր են այդ միջազգային երաշխիքները։ Չէ՞ որ սա արդեն անվիճելիորեն Հայաստանին պատկանող տարածք է։
Հետաքրքրական է, որ այսօրվա գլխավոր ներքին թշնամին իր ելույթում խոսելով ՀՀ սահմանների մասին` հղում է անում Խորհրդային սահմաններին։
Խորհրդային սահմանները ներպետական վարչական սահմաններ էին և դրանք չեն հադիսանում Ադրբեջանի հետ ՀՀ սահման։ Ադրբեջանի հետ ՀՀ սահմանը, համաձայն միջազգային փասատթղթերի` հանդիսանում է արևելքում` Քուռ գետը։ Ինչ էլ որ ծաղրանքով ասեն ներկա կամ նախկին տգետներն ու դավաճանները` դա փաստ է։ Չկա նաև այնպիսի երևույթ` ինչպես տգիտաբար պնդում են ներկա և նախկին դավաճանները թե Հայաստանն ու Ադրբեջանը ՄԱԿ են մտել այս կամ այն սահմաններով։ ՄԱԿ չեն մտնում սահմաններով և ՄԱԿ-ը սահմաններ ճանաչել-չճանաչելու որևէ լիազորություն կամ գործառույթ չունի։
Ներխորհրդային սահմանները միջազգային որևէ լեգիտիմություն և ճանաչում չունեն, իսկ հետխորհրդային սահմաններն ընդամենը արտացոլում են ներխորհրդային վարչատարածքային բաժանումը և չեն հանդիսանում միջազգայնորեն ճանաչված միջպետական սահմաններ։ Գուգլի, Էփփլի կամ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի գծագրություններն ու նկարչությունները որևէ հիմք սահմանորոշման և անգամ սահմանազատման համար չեն կարող հանդիսանալ։
Դավաճաններից ու ներքին թշնամիներից ազատվելուց հետո անհրաժեշտ է լինելու մեր հանրային գիտակցության մեջ արմատացած դավաճանական տգիտություններից ազատվել։
Առանց դրա Հայաստանը չի կարող գոյություն ունենա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել