Առաջին ինքնաթիռները քառակուսի պատուհաններ են ունեցել, և ոչ ոք պատկերացում անգամ չի ունեցել՝ թե դրանց ձևն ինչի վրա է ազդեցություն ունեցել։ Արտադրողներն իրենք էին որոշում՝ ինչպիսի պատուհաններն են հարմար իրենց օդային մեքենաների համար, սակայն ամեն ինչ փոխվեց ավիացիայի զարգացմանը զուգընթաց։

Առաջին ռեակտիվ օդանավերը, որոնք ուղևորներ էին տեղափոխում, անգլիական Havilland ընկերության կողմից թողարկված «Կոմետներն» էին։ Դրանք զարմացնում և հիացնում էին իրենց որակով, խոշոր էին, արագ, հերմետիկ խցերով։ Սակայն դրանցով միայն մի քանի թռիչք կատարվեց։ 1953 թ. և դրանից հետո երկու անգամ թռիչք իրականացրած «Կոմետները» պարզապես փշուր-փշուր եղան՝ հանգեցնելով տասնյակ ուղևորների մահվան։

Օդանավերի արտադրությունը կանգնեցրին։ Իսկ կատարվածի հետաքննությունը և պատճառների բացահայտումը թույլ տվեցին հեղաշրջում իրականացնել ինքնաթիռների անվտանգության ոլորտում։

Պարզվում է՝ ինքնաթիռները մասերի էին բաժանվել քառակուսի պատուհանների պատճառով։ Դրանք ունեն 4 թույլ կետ՝ 4 անկյուն։ Եթե անկյուններից մեկի կողմից ճնշում գործադրվի, ապա ամեն ինչ կփշրվի։

Երբ ինքնաթիռը վերև է բարձրանում, արտաքին ճնշումը շատ ավելի արագ է իջնում, քան ներքինը։ Կորպուսի երկու կողմերում ճնշումների տարբերություն է առաջանում, և կորպուսը սկսում է ընդարձակվել, միչև որ ինքնաթիռը վերև է հասնում։ Այդ ժամանակ մետաղի ճնշումը հասնում է գագաթնակետին, և հնարավոր է դետալների կոտրում, փշրում։

Քառակուսի պատուհանները լուրջ բարիեր են հանդիսանում ճնշման անցման համար։ Պատուհանների շրջանում ճաքեր են առաջանում և հանգեցնում աղետի։

Հենց այս պատճառով էլ ինքնաթիռների պատուհաններն այսօր կլորավուն ձև ունեն, ինչպես և կորպուսի այլ հատվածները՝ ներառյալ պոչը, դռները և այլն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել