Գյումրիում, որ մինչ օրս ամենաշատ տնակներ ունեցող քաղաքն է, անցած 2,5 տարիների ընթացքում տնակներում ապրող որևէ ընտանիք բնակարան չի ստացել:
Շուրջ 1000 ընտանիք Գյումրիում դեռ ապրում է տնակներում: Գյումրիում 1000 հատ 90քմ տարածքով բնակարան կառուցելը պետության համար կարժենար ընդամենը 65 միլիոն դոլար: Այդ 1000 բնակարան կառուցելը շուրջ 2000 Գյումրեցու համար կապահովեր առնվազն 1 տարվա աշխատանք:
Գյումրին սրանք 3 տարվա ընթացքում հիշել են միայն այն դրվագով, որ իշխանազավթման առաջին քայլերը սկսել են Գյումրիից:
Հիշեցնեմ, որ միայն 2019-2020 թվականներին այս իշխանությունն ինքնապարգևատրվել է շուրջ 220 միլիոն դոլարով:
Պետության հաշվին ձեր հարուստ ապրելը 1000 գյումրեցի ընտանիքի զրկեց արժանապատիվ ապրելու իրավունքից:
Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչի չեմ ներելու ձեզ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1687572561452526
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել