Ճահիճները հաճախ դառնում են տարբեր խորհրդավոր պատմությունների վայրեր։ Նյու-Օրլեանում Մանչակ անունով մի միստիկ ճահիճ գոյություն ունի։

Այս ճահճի մասին շատ բան հայտնի չէ։ Այն մեծ տարածք է զբաղեցնում, որտեղ նախկինում գյուղ է եղել։ Բնակավայրը ոչնչացրել է փոթորիկը, և մադիկ այլևս այնտեղ չեն վերադարձել։ Այսօր ճահճի կենտրոնում փոքրիկ կղզի կա՝ Մեղրային անունով, որտեղ հատուկենտ մարդիկ են բնակվում։ Կղզում «տիրում են» վայրի մեղուները, շուրջբոլորը բազմաթիվ խորտակված նավակներ կան, ինչպես նաև անհամար ալիգատորներ։

Համարվում է, որ այս ճահճի խորհրդավոր պատմությունն սկիզբ է առել 1915 թ., երբ տարածքը անիծեց մի կախարդ։ Այդ տարի անհետացավ մի քանի մարդ, իսկ հետագայում վերադարձան նրանց ուրվականները։ Մինչ օրս էլ բնակիչները պնդում են, որ տարածքում ուրվականներ գոյություն ունեն։

«Կախարդը» ևս այնտեղ է ապրել։ Ջուլիա Բրաունը բարի կին էր, ով օգնում էր հարևաններին, սակայն վերջիններիս երախտամոռությունը նրան բարկացրեց։ Ջուլիան անիծեց ճահիճը՝ ասելով, որ իր կյանքից հետո ողջ գյուղն իր հետ կտանի։ Հենց այդպես էլ տեղի ունեցավ։ Նրա մահից հետո ճահճում անմարդկային աղաղակներ և սարսափելի ձայներ են լսվում։

Միստիկ ճահճի բնակիչներից է բիգֆութը, որն ունի կոկորդիլոսի հսկայական թաթերին նմանվող վերջույթներ։ Դա պարզել են գիտնականները՝ վերջույթների թողած հետքերն ուսումնասիրելով։ Բիգֆութին բնութագրում են որպես մարդանման գազան, որն ամբողջությամբ մորթով է պատված։ Մոխրագույն է և հսկայական աչքերով։

 Հարևա բնակավայրերի բնակիչերը փորձում են շրջանցել Մանչակ ճահիճը, սակայն զբոսաշրջիկներն արկածասեր են գտնվում։ Վեջիններիս համար հատուկ էքսկուրսիաներ են կազմակերպվում։ Զբոսաշրջիկները պետք է չափազանց զգույշ լինեն, քանի որ ալիգատորները տարածքում անթիվ են։

Ճահիճը փորձել են ցամաքեցնել մի քանի անգամ, սակայն բոլոր փորձերն անհաջողության են մատնվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել