ՌԴ արտգործ նախարար՝ Սերգեյ Լավրովի այցը Հայաստան հատկապես ուշագրավ դարձավ «Մեղրիի միջանցքի» մասին վերջինիս հայտարարությունից հետո։
Ըստ Լավրովի՝ Հայաստանը պարտավորված չէ ադրբեջանաթուրքական կապն ապահովող ճանապարհ տրամադրել թուրքերին։
Այս հայտարարությունն իրականում երկու հասցեատեր ունի՝ հայ ժողովուրդն ու Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը։
Ռուսական կողմը կարծես անուղղակիորեն «մասնակցում» է նախագահ Քոչարյանի քարոզարշավին՝ հայ ժողովրդին հասկացնելով, որ՝ պահի հրամայական հանդիսացող «ճիշտ» ընտրություն կատարելու պարագայում ՌԴ-ն՝ որպես ռազմավարական դաշնակից, կօժանդակի հայկական բանակին՝ պահպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Լավրովյան հայտարարությունն ըստ երևույթին պատասխանն էր Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունների, որը բնականաբար կմեղմի թուրքական կողմի ագրեսիան։
Հ.Գ. Չեմ ցանկանում զբաղվել ռուսական պրոպագանդայով, սակայն վստահ եմ, որ ռուսական գործոնի բացակայության դեպքում, նիկոլը թշնամուն «նվիրած» կլիներ ողջ Արցախը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել