Hetq.am-ը գրում է․
Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց մերձավորները աշխատանքի են անցել նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ում։ «Հետք»-ը պարզել է, որ հատկապես փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի բարեկամներն ու ընկերները տարբեր պաշտոնների են նշանակվել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։
Կառավարության 2020 թ.-ի որոշմամբ «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Գյուղատնտեսության ծառայությունների կենտրոն»։ Կառույցից տեղեկացել ենք, որ ՊՈԱԿ-ն ունի 44 հաստիք, որից 2-ը թափուր են։ Ներկայացնում ենք ՊՈԱԿ-ի այն աշխատակիցներին, որոնք փոխկապակցված են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի և էկոնոմիկայի նախարարության այլ պաշտոնյաների հետ։ Տիգրան Գաբրիելյանը ԷՆ-ում գյուղատնտեսության ոլորտը համակարգող փոխնախարարներից է։
Գաբրիելյանը բարձրաստիճան պաշտոնյա է 2018 թ.-ից: Երբ գյուղատնտեսության նախարարը ներկայիս ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն էր, Գաբրիելյանը 2018-ի նոյեմբերի 7-ին նշանակվել է նրա տեղակալ։ Հետագայում գյուղատնտեսության նախարարությունը միացվեց Էկոնոմիկայի նախարարությանը, իսկ Տիգրան Գաբրիելյանը զբաղեցրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը։ Փոխնախարարի կինն էլ աշխատում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։ 2013 թ.-ից նա զբաղեցնում է գլխավոր մասնագետի պաշտոնը։
Ստորեւ ներկայացնում ենք այն պաշտոնատար անձնաց ցանկը, որոնք կապված են էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի, էկոնոմիկայի նախարարության այլ պաշտոնատար անձանց հետ։https://hetq.am/hy/article/130602
Զոհրաբ Մինասյանի աշխատանքային ոլորտի մասին ասենք, որ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացի համար թեև կառավարությունը գումար հատկացրել է, բայց դեռ շոշափելի քայլեր չեն իրականացվել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ