Այսօր ԱԺ-ում հերթական ուսապարկի “липучка’”-ով գրպան-բերանն էր բացվել Արցախի հարցում մեր թողած բանակցային ժառանգության մասին։
Զուտ փաստեր եմ արձանագրելու Վիկտոր Ենգիբարյանի մասին. ավելին անելու ժամանակ չունեմ։
1. Իր այսօրվա ելույթում Վիկտորը բառացիորեն ասում է, որ զրոյական կետից բանակցությունները սկսելու իրենց հիմար գաղափարը «անհեռատես էր, անհեռանկարային էր»։ Այսինքն՝ փաստացի հայտարարում է, որ կապիտուլյանտի մեղքով են տապալվել Արցախյան հիմնահարցի բանակցությունները։
2. Մեր հասարակությանն առաջարկում է «դադարել լինել շատ զգայուն Արցախի հարցում»։
3. 2017 թվականին Վիկտոր Ենգիբարյանը տենչում էր հայտնվել ԱԺ ընտրությունների ՀՀԿ-ի ցուցակում, բայց իր իսկ ներկայացրած քարոզչական բյուջեից ակնհայտ էր, որ երիտասարդն ուզում է հա՛մ մանդատ «կպցնել», հա՛մ էլ շտաբային ուռճացված ծախսերի հաշվին մի երկու կոպեկ փող աշխատել։ Բնականաբար, այդ գործարքը տապալվեց։
4. Նույն թվականին երիտասարդն ինձ խնդրում էր, որ դասավանդի ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում՝ ինքն իրեն անվանելով «Եվրոպայի հարցում ՀՀ ամենալավ մասնագետ»։ Բնականաբար, մերժում ստացավ։
Կապիտուլյանտի ԲՈԼՈՐ ուսապարկերին խորհուրդ կտամ լուռ մնալ ու վայելել իրենց համար այդքան բաղձալի մանդատները տիրելու վերջին շաբաթները։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hmamij/posts/10218503683083453
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել