COVID-19 կորոնավիրուսային վարակով հիվանդացած եւ ապաքինված մարդկանց անհրաժեշտ է խուսափել ալկոհոլ օգտագործելուց: Այդ խորհուրդն է տվել Մոսկվայի գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունը ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ վարակից ապաքինվածներին կտրականապես արգելվում է ալկոհոլային խմիչքներ օգտագործել: «Ցանկացած վիրուսային հիվանդություն, այդ թվում՝ COVID-19-ը, թունավորում է, որին ավելանում է նաեւ ալկոհոլային թունավորումը, եւ ամբողջ կենսաքիմիական կայուն պատկերը կոտրվում է»,-հայտարարել է նա:

Նարկոլոգը հատուկ շեշտել է, որ խստագույնս պետք է պահպանել բնակարաններում կամ տներում ալկոհոլ օգտագործելու արգելքը: Դա կապված է հանգամանքի հետ, որ ներսում տոթ է եւ ծխած, ինչը կարող է հանգեցնել ուղեղի հիպոքսիայի եւ վերածվել ծանր հարբեցման ու առողջության հետ կապված լուրջ խնդիրների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել