Armeniasputnik.am-ը գրում է.
Աշխատանքային երկօրյա այցով Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել և բանակցություններ է վարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ այսօր ՌԴ ԱԳ նախարարին ընդունել էր նաև իր հայ գործընկերը` ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով և ներկայացրել հարցերի այն շրջանակը, որ քննարկել են հանդիպման ընթացքում։
Այնուհետև նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին։
Այսօր առավոտյան Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
ՌԴ արտգործնախարարը Հայաստան է ժամանել երեկ՝ մայիսի 5-ին։ Սերգեյ Լավրովը Հայաստանից մեկնելու է Ադրբեջան։