Ադրբեջանը 4 մլրդ դոլարի զենք է գնել Ռուսաստանից... Մեր որոշ քաղաքական մեկնաբաններ համոզված են, որ այս զենքն օգտագործվելու է Հայաստանի և Ղարաբաղի դեմ... Ես վստահ չեմ... Եվ սա պարզունակ լավատեսությունուն չէ: Ռուսաստան-Ադրբեջան ալյանսը չի կարող աննկատ մնալ ԱՄՆ ուշադրությունից հատկապես հիմա, երբ նորից լարվում են ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները, երբ Ռուսաստանը ,,խցկվում,, է Հարավային Կովկաս, որի հանդեպ մեծ է ԱՄՆ հետաքրքրությունը... Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները դառնալու են այդ երկրի պատմության շրջադարձային հանգրվաններից, երբ այստեղ ևս կիրականացվեն Արևելքի մի շարք երկրներում արդեն փորձարկված սցենարները... Ալիևը, շատ լավ գիտակցելով, որ եգիպտական և լիբիական իրադարձությունները կարող են կրկնվել նաև իր երկրում, սկսել է ի դեմս Պուտինի և Ռուսաստանի՝ պաշտպաններ որոնել, ադրբեջանական հանրությանը համոզել, թե հզոր Ռուսաստանն իր հետ է, հետևաբար իր իշխանությունը հավերժ է: Մինչդեռ Ռուստամ Իբրահիմբեկովի, որին անձնապես ճանաչում եմ և գիտեմ, հայտնությունը նախագահական ընտրություններում, բնավ էլ պատահական չէ... Այն ազդակ է լինելու՝ ոտքի հանելու ընդդիմադիր հայացքներ ունեցող ադրբեջանական սփյուռքը, որն անպայմանորեն կգործի՝ մի կողմից ԱՄՆ, մյուս կողմից՝ ռուսական թելադրանքներով... Ռուստամ Իբրահիմբեկովի թիկունքին են կանգնած ռուսաստանյան շատ առաջավոր ուժեր, ռուսական հրեականությունը, որը երբեք չի համակերպվի այն մտքի հետ, որ հրեաները հեռանալով Ադրբեջանից՝ կորցրեցին իրենց ազդեցությունները: Ռուսաստանի՝ Ադրբեջանի հետ սերտացող հարաբերություններին ,,դինամիկա,, չի հաղորդի նաև Վաշինգտոնը, որի գերխնդիրն է Հարավային Կովկասն առնել իր ազդեցության տակ՝ մշտական վտանգներ ստեղծելով Արևելքի և հատկապես Իրանի համար: Հետևաբար, Ռուսաստանից գնված ադրբեջանական զենքը կրակելու է հենց երկրի ներսում՝ այսպես սկիզբ դնելով քաղաքացիական պատերազմին, որից կօգտվի Ռուսաստանը՝ առավելապես ամրապնդելով իր դիրքերը Կասպյան ավազանում...
Հիշենք, թե ինչպես էր Կրեմլը զենք վաճառում չեչեն գրոհայիններին և մշտապես լարված պահում իրավիճակը... Ռուսական ձեռագիրը միշտ չէ, որ դիվանագիտական նրբություններ և գաղտնագրեր ունի...



