Հանրապետության տարածքում մայիսի 3-4-ն առանձին շրջաններում, հատկապես կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 5-6-ը ժամանակ առ ժամանակ, 7-ին կեսօրից հետո բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ` ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 3-4-ի, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին՝ հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ։ Տեղեկացվում է, որ ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ, իսկ մայիսի 5-6-ին՝ 20-25 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը մայիսի 2-4-ը ցերեկը աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, 5-6-ը կնվազի նույնքան:

Երևան քաղաքում մայիսի 3-ի օրվա երկրորդ կեսին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ը՝ ժամանակ առ ժամանակ, 7-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Մայիսի 4-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում մայիսի 3–ի գիշերը կգրանցվի 11-13 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի +24...+26 աստիճան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել