Այն մարդիկ, որոնք նախաձեռնել են բացարձակ անհիմն, բացարձակ կամայական կարգապահական վարույթներ Դատավորներ Ալեքսանդր Ազարյանի, Արման Հովհաննիսյանի, Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, կորցնելու բան չունեն։ Նրանք ուզուրպանտ-կապիտուլյանտի ուղիղ կամակատարներն են և ողջ ծավալով կիսում են արյան ու հայրենազրկման պատասխանատվությունը։
Սակայն վերջնական որոշում կայացնողները դեռ չեն հատել «անդարձելիության» գիծը՝ անկախ պատվերի ընդունման փաստից։ «Կամովին հրաժարվելը» շատ հարմար դուռ է, և ես հուսով եմ, որ այն խավարից դեպի լույս է բերելու «մեղավոր գիտական հոգիներին»։
Առայժմ այսքանը։
Ու իմացեք, որ ընտրական գործընթացի թոհուբոհում Դատավորներին աթոռազրկելու ու մյուսներին վախեցնելու ձեր պարզունակ հաշվարկը չի աշխատելու։ Մենակ էլ մնամ (իսկ մենակ չեմ մնա)՝ մինչև վերջ կռիվ եմ տալու։ Ձեզ համար շատ անսպասելի ու տհաճ ձևերով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/10225487808006264
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել