Էս չե՞ք․․․
նիկոլի ստեղծած «օջախում և ընտանիքում» ծաղկում են հանցագործությունը, լկտիությունն ու ամենաթողությունը։ Այսպես լինում է, երբ իշխանության են գալիս պոպուլիստ դեմագոգները, այսպես լինում է, երբ իշխանությունը, բառիս բուն իմաստով, ձևավորվում է փողոցում, երբ իշխանությունը զավթում են կենսագրություն, փորձառություն, կրթություն ու արժեհամակարգ չունեցող տգետ գոյանքներ, որոնք պետության շեմին մոտ գալու բարոյական իրավունք իսկ պիտի չունենային։
Այս գիշեր, քրեական խրոնիկայի լավագույն ավանդույթներով, Թոխմախի գերեզմանոցում հանդիպել և արյունոտ խրախճանք են կազմակերպել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, հպարտ ԻՔ-ական Ռազմիկ Մկրտչյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, մեկ այլ հպարտ ԻՔ- ական Դավիթ Կարապետյանը։ Մարտաֆիլմի բոլոր կանոններով՝ վիրավորներ, արյուն, հանցանքի վայրում թողնված զենք․․․
Էս չե՞ք․․․ ու սրանց հանդուրժում եք։
Իմ վիրավոր երկիր․ դու, մենք սրան արժանի չէինք։
Հ․Գ․ Իսկ հայրենի ոստիկանները բերման են ենթարկում, ու դատախազությունը գործեր է կարում պատերազմի մասնակից մեր երիտասարդների վրա․․․
Մեր պայքարն, այնուամենայնիվ, ազատագրական է․ այս տսակից․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Lilit.Galstian/posts/3942095315867053
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել