ԶԼՄ-ներում շրջանառվում է այն տեղեկատվությունը, որ հայտնի սուբյեկտը ~40.000 դոլլար է վճարել Կազանից Երեւան տեղափոխվելու համար։ Հիմնավորում է բերվում այն միտքը, որ թիվ 1 բորտում անսարքություններ են հայտնաբերվել։ Ասենք, նման անփույթ ու անիմաստ մեկնաբանությունը միայն մեր Պետությունում կարող է լինել։
Ցանկացած ինքնաթիռ թռիչքից առաջ ենթարկվում է մանրակրկիտ հետազոտության, ստուգվում են բոլոր հնարավոր ու անհնար հատվածները, որոնք կարող են այս կամ այն ժամանակահատվածում խափանվել եւ խոչընդոտել թռիչքի բնականոն կյանքին։ Էլ չեմ ասում, երբ խոսք է գնում պետության ղեկավարի, ասել կուզեմ թիվ 1 Բորտի մասին։ Լավագույն մասնագետները պետք է սպասարկեն այդ ինքնաթիռը։ Հայտնի ինքնաթիռը չի կարող եւ իրավունք էլ չունի խափանվելու։ Խոսքը գնում է պետության ղեկավարին այս կամ այն տեղ տեղափոխող Բորտի մասին։
Հերթական անփութությունը, որը մեր պետության վրա արժեցավ 40.000 դոլլար։ Որքա՞ն կարեւոր հարցեր կկարողանայինք լուծել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել