Քաղաքական «պատերազմի» մեկնարկը կարծես թե հայտարարվում է բացված։
Ստեղծված ծանր սոցիալական, հոգեբանական եւ ռազմական պայմաններում գնում ենք ընտրությունների, որը պարտված պատերազմից հետո եւս մեկ բարդ փորձություն է ։
Իհարկե ` տխուր է , որ Արցախի 75 % ը կորցրած, 5-6 գնդի չափով մարդկային կորուստներ ունեցած, մի քանի գումարտակի չափով գերիներ ունեցող իշխանության խաղի կանոններով է տեղի ունենում քաղաքական պրոցեսները, ամեն դեպքում պետք է հստակ հասկանալ, ձեւակերպել առաջնային կարեւոր խնդիրները, ճիշտ գնահատել ռեսուրսները եւ փորձել հաղթել ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուին եւ թիվ մեկ մեղավորին։
Ընդիմությունը պետք է հասկանա, որ գերագույն գլախավոր մոդերատորի դեմ քաղաքական «պատերազմը» տանուլ տալու դեպքում մենք ոչ թե կշրջենք մեր պատմության վերջին էջը, այլ կբացենք թուրք-ադրբեջանական տանդեմի համար նորանոր պատմական էջեր, որի դեմը առնելը հետագայում շատ դժվար է լինելու, ըստ իս` անհմարին, ուստի պետք է մի կողմ դնել բոլոր ամբիցիաները եւ կազմակերպված աշխատել։
Մեր թշնամիների համար գործող իշխանությունից իդեալական իշխանություն չկա, իրենց ուզած բոլոր պարամետրներին համապատասխանում են, ոնց ուզում, ինչ ուզում անում են։
Քաղաքական այս «պատերազմում » պետք է հաշվի առնել մի քանի կարեւոր հանգամանք։
1. Ճիշտ գնահատել հակառակորդի եւ սեփական ուժերը ։
2.Հստակ իմանալ հակառակորդի թույլ եւ ուժեղ կողմերը։ (Ինչպես նաեւ սեփական ) ։
3.Տարբեր «ֆռոնտների » միջեւ պահել կազմակերպված օպերատիվ կապ ։ (Փորձը արդեն իսկ ցույց է տվել, որ պատերազմի ժամանակ կապը կարեւոր բաղադրիչ է ) ։
4. Հետախուզական եւ այլ տվյալների հիման վրա, հայտնաբերել հակառակորդի հարվածի հիմնական ուղղությունը։
Հ.Գ
Տարբեր առիթներով ասել եմ, մի հատ էլ կրկնեմ։
Ես կարող եմ հասկանալ այն մարդկանց, ով ընտրում է ՀՀԿ, ԲՀԿ, սասնա ծռեր ,Քոչարյան դաշնակցություն եւ այլն, սակայն ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ով էսքանից հետո հայտարարում է , որ սատարելու է երկրի թիվ մեկ հոգեկան հիվանդին...
Հ.Գ.Գ
Առաջին հայացքից թվում է թե ամեն ինչ շատ պարզ է , սակայն....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել