Factor.am-ը գրում է.
Մեր գերխնդիրը մեր բանակը, մեր ներքաղաքական իրավիճակը կարգավորելն է, մեր համախմբվածությունն է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
«Տեսեք՝ Ալիևը հոխորտում է, որ Սյունիքը կվերցնի: Դա մեզ ինչ-որ ազդակ չի՞ տալիս: Մենք պետք է պառկենք, սպասենք, թե երբ ինչ կլինի՞,- նշեց Միքայելյանը՝ հավելելով, որ սյունեցիները պետք է բարձրացնեն այդ հարցը, բայց ոչ հայհոյանքներով ու խուլիգանությամբ:
Դիտարկմանը, որ նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը «պախկվել է», թող գա ժողովրդի հետ խոսի, Միքայելյանն արձագանքեց. «Փաշինյանը երբեք չի պախկվել, Փաշինյանը ժողովրդի մեջ է»:
Նյութի աղբյուր՝ https://factor.am/364907.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել