1999թ. ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը արդեն կանխորոշել էր, թե ինչ է մեզ սպասվում, եթե օր առաջ չկասեցնենք մեր բարոյական անկումը։ Նա՝ որպես հայկական հզոր պետություն կառուցելու ջերմ պաշտպան և նվիրյալ, խոչընդոտ էր Հայաստանը մասնատող ուժերի ճանապարհին, որի համար վճարեց իր կյանքով։
'Եկել է կանգ առնելու և մի պահ հետադարձ հայացք նետելու ժամանակը։ Ո՞ւր ենք գնում։ Ի՞նչ պետություն ենք ուզում ունենալ։ Ումի՞ց ենք թաքցնում։ Ումի՞ց ենք գողանում։ Իհարկե մեր սերունդներից ու ապագայից։
Պիտի վերջապես մեր միջից հանենք սովետական վերջին տասնամյակների առնել֊փախցնելու հոգեբանությունը։ Ումի՞ց ենք փախցնում, իհարկե՝ ինքներս մեզնից։
Անգամ սովետական հզոր, թվում է, թե անսպառ հարստությունների տեր երկիրը չդիմացավ առ ու փախի այդ հոգեբանությանը։ Մեր հույսն ինչի՞ վրա է։
Ոչ մի տնտեսական ծրագիր, ոչ մի կառավարություն, ոչ մի դրսի օգնություն չի կարող ոտքի կանգնեցնել երկիրը, եթե մեզանից յուրաքանչյուրը տիրոջ և ծառայի պատասխանատվություն չզգա նրա նկատմամբ։
Հեղափոխություն է պետք մեր հոգիներում, մեր գաղափարներում, այլապես ծրագրերն ու կառավարությունները կհաջորդեն մեկ մեկու, իսկ սայլը տեղից էլ չի շարժվի'։
May be a closeup of 1 person and beard
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել