Արցախցիներին այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ է ոգևորիչ խոսք, ապագայի խոսք, հաղթանակների խոսք` հետպատերազյան հոգեբանական շոկերը սկսել են գլուխ բարձրացնել, դեմը եթե չառնենք շատ վատ արդյունքներ ենք ունենալու։ Դա պետք է արվի ազգային արժեքների միասնության և ազգային պետության տանող ճանապարհի միասնությամբ` համայն հայությամբ։ Իրականում նույն է սյունեցիների և ամբողջ Հայաստանի համար։
Հուսամ, որ օր առաջ կգիտակցենք մեր ցանկացած քայլի արդյունքը և հունիսի 20-ից նոր առաջնորդությամբ առաջ կշարժվենք։ Գործողներն իրենց ազգակործան մոտեցումներով պետք է հեռանան։ Իսկ մենք` հասկանանք, որ շատ դժվարին, քարքարոտ և երկար` դեռ ոչ բարեկեցիք ճանապարհ պետք է անցնենք` ապահովելու մեր ազգային երազանքները։
Բայց առաջին քայլը ոգին է, հետպատերազմյան շոկի դեմն առնելը և անվտանգության ամրապնդումը։
Հողի գինը իմացող է պետք, Հայրենիքի գինը իմացող, ազգայինին և մեր պապական արժեքներին վերադարձ է պետք։
Մեր պատերազմը չի ավարտվել և ամեն օր էլ ընթանում է։ Գոնե այս մեկը ազգովի ընկալենք Հայրենական։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10161022536728378
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել