Գրում են, որ Նիկոլ Փաշինյանը հակառուսական քաղաքականություն է վարում։ Ինչպե՞ս կարող է այդպես լինել, եթե Նիկոլ Փաշինյանի երկու եղբայրներից Արմենը երկար տարիներ Ռուսաստանում առեւտրով է զբաղվում։ Ցեղասպանության տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանը զանգահարեց Պուտինին, ոչ մի բառ չեն խոսել ցեղասպանության մասին, սակայն Նիկոլ Փաշինյանը Պուտինին տեղեկացրեց հունիսին դեռեւս չնշանակված ընտրությունների մասին եւ հաջորդ օրը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ռուսաստան հայկական ծխախոտի մաքսանենգ արտահանման գործի մասին չեն խոսում։ Աննա Հակոբյանը ամիսներ առաջ Ռուսաստանում էր, ըստ մամուլի՝ Ռուբլովկայի մեծահարուստների առանձնատների մոտ տուն էր ցանկանում գնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: