Նախ Ուկրաինայի նախագահն առաջարկել էր հանդիպել Դոնբասում, Պուտինը պատասխանել էր, որ պատրաստ է Զելենսկիին ընդունել Մոսկվայում: Այժմ Զելենսկին ընդունել է առաջարկն ու ասում է, որ հանձնարարել է իր աշխատակազմին կազմակերպել հանդիպումը:
Եթե հանդիպումն իսկապես նպաստելու է տարածաշրջանում լարվածության թեկուզ մասնակի լիցքաթափմանն ու նվազեցնելու է ռազմական նոր կոնֆլիկտի հավանականությունը, մեր կողմից այն ոչ միայն պետք է ողջունվի, այլև հաշվի առնվի՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը դիտարկելիս:
Տարածաշրջանն՝ իր բոլոր տաք ու սառը կոնֆլիկտներով, երկրների միջև բարդ հարցերով, շատ բուռն սկսել է եռալ ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացման նոր փուլի ներքո: Եվ այս համատեքստում բոլոր զարգացումները, այդ թվում՝ նրանք, որ առաջին հայացքից մեզ չեն առնչվում, մեր վրա կարող են ուղղակի և անուղղակի ազդեցություն ունենալ:
Իսկ դա նշանակում է, որ այսօր Հայաստանին շատ նուրբ և լավ մտածված դիվանագիտություն է պետք, որը չենք ունեցել վերջին երեք տարում և առավել ևս չենք ունենալու նախընտրական շրջանում՝ ներքաղաքական դիվիդենտներ քաղելուց բխող խնդիրներով հանդերձ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել