Այս պնդմանը իշխող ուժի բերած «բովանդակային» հակափաստարկները նույնքան անտրամաբանական ու անհեթեթ են, որքան ջուրը՝ չոր, իսկ օդը՝ հեղուկ հայտարարելը։
Ինչ վերաբերում է «նախադեպի» փաստարկին, ապա, 2018-ի հոկտեմբերին գործ ունեինք Ազգային ժողովին պարտադրելու, բռնությամբ բացահայտ սպառնալու արդյունքում խորհրդարանի արձակման իրողության հետ, և այդ պայմաններում Ն.Փ.-ի պաշտոնավարման իրավաչափության մասին խոսելը կլիներ «ձայն բարբառոյ յանապատի»։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետի՝ Սահմանադրական դատարանը, ի թիվս այլնի, «լուծում է սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը»։ Կարծում եմ՝ գործ ունենք հենց այս կետի հիման վրա ՍԴ դիմելու հրամայականի հետ. թող բարձր դատարանը որոշի՝ հրաժարական տալուց հետո նախկին վարչապետը իրավասու՞ է շարունակել պաշտոնավարումը, թե՞ ոչ։
Նշված կետով հարցը ՍԴ առջև կարող է բարձրացնել կա՛մ նախագահը, կա՛մ 27 պատգամավոր (այսինքն՝ ընդդիմադիր համարվող երկու խմբակցությունները, կամ ԲՀԿ-ն պլյուս «իմքայլից» անջատված «անկախները»):
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/10225451128569301
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել