ՌԴ ղեկավար Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք երկրների ղեկավարներին, այդ թվում՝ Հայաստանի, որում, մասնավոապես, ընդգծել է ճշմարտութան խեղաթյուրում թույլ չտալու կարևորությունը: Ըստ ՌԴ ղեկավարի՝ մեր սուրբ պարտքն է զգուշորեն պահպանել հաղթողների սերնդի ժառանգությունը: Հետևաբար՝ շատ կարևոր է անզիջում կերպով ճնշել մեր ընդհանուր պատմությունը խեղաթյուրելու, նացիստների և նրանց հանցակիցների ոճրագործությունները սպիտակեցնելու կամ մոռացության մատնելու ցանկացած փորձ:
Այս ուղերձի հասցեատերը մի մարդ է, որի «կնիկը» արդեն տևական ժամանակ է՝ պայքար է մղում անցյալի ու անցյալից որպես ժառանգություն մնացած արժեքենրի դեմ: Նիկոլի ամբողջ քաղաքական ուղին խարսխված է ազգուրացության վրա, որի գործնական արտահայտությունն է, մասնավորապես, նույն Ցեղասպանության հարցում այն ուրացման քաղաքականությունը, որ այժմ տարվում է ՔՊ-ի կողմից՝ ի փառս թուրք ժողովրդի և նրա ղեկավարների: Եթե մի մարդ ուրանում է սեփական ժողովրդի հանդեպ գործված ցեղասպանությունը, մի՞թե կարող է ականջալուր դառնալ Պուտինի հորդորներին: Եթե Ցեղասպանությունը կամ դրա պատճառները վիճարկելի են համարվում, ինչպե՞ս պետք է անվիճարկելի համարվեն խամփերյանցների ու բաղրամյանների սխրանքները, նրանց հերոսության արգասիքը…
Նիկոլի համար իսկական տոն կարող է լինել ասենք Գալիպոլիի ճակատամարևտում թուրքերի կրած հաղթանակը: Հիշեցնենք, որ Գալիպոլիի կամ Չանաքալեի ճակատամարտը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում «1915-16թթ.» Անտանտի խմբավորման երկրների զինված ուժերի գործողություններն են, որոնց նպատակն էր վերահսկողություն հաստատել Բոսֆորի և Դարդանելի նեղուցների վրա, գրավել Կոստանդնուպոլիսը և ստիպել Թուրքիային դուրս գալ պատերազմից, որ, սակայն, ավարտվեց Անտանտի զորքերի նահանջով, և որը նշանակալից դրվագ դարձավ Թուրքիայի պատմության մեջ:
Ա՛յ սա է Նիկոլի տոնը, այլ ոչ թե Մայիսի 9-ը կամ ասենք Սեպտեմբերի 21-ը. կոլաբորացիոնիստը՝ ուր, հավերժական արժեքները՝ ուր:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4083
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել